ԼԼիլիթ Գասպարյան

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկում, որին մասնակցել են Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, Աժ պատգամավոր Մերի Գալստյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումներին:

Զրուցակիցները կարևորել են ոլորտում առկա օրենսդրական բացերի վերհանման և դրանց լուծման նպատակով նման ձևաչափով շարունակական քննարկումների անցկացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, բնապահպանական ազդեցությունների և իրավաչափության գնահատման նպատակով ոլորտային մասնագետների ներգրավումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում