ԼԼիլիթ Գասպարյան

Զինդատախազն այցելել է կենտրոնական հավաքակայան

Զինդատախազն այցելել է կենտրոնական հավաքակայան

Հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է եղել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

Վ. Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:

Զինդատախազը ներկա է եղել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Անձանց առողջական վիճակի վերաբերյալ ունեցած կասկածները փարատելու համար Վ. Հարությունյանը հանձնարարել է այդ զորակոչիկներին կրկնակի և ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:

Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկությունները, գանգատներն ու մտահոգությունները՝ զինվորական դատախազը զորակոչի գործընթացն ու կազմակերպչական հարցերն առավել բարելավելուն ուղղված իր նկատառումներն է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման

ծառայության պետին:

Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը գնահատելով բավարար՝ Վահե Հարությունյանը բարի և անվտանգ ծառայություն է մաղթել Հայաստանի զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում