ԳԳոհար Սիմոնյան

«Ղոդսը» կշարունակի նահատակ Սոլեյմանիի գործը. Էսմայիլ Ղաանի

«Ղոդսը» կշարունակի նահատակ Սոլեյմանիի գործը. Էսմայիլ Ղաանի

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» դիվիզիայի նորանշանակ ղեկավար, գեներալ-մայոր Էսմայիլ Ղաանին հունվարի 9-ին հայտարարել է, որ իր հրամանատարությանը վստահված ստորաբաժանումները կշարունակեն Իրանի քաջ նահատակ, հաջ Ղասեմ Սոլեյմանիի կյանքի գործը:

ISNA-ի փոխանցմամբ՝ Ղաանին համոզում է հայտնել, որ իրենց շարունակական գործունեությունը ամերիկացիներին կստիպի հեռանալ Մերձավոր Արևելքից:

Հիշեցնենք, որ Էսմայիլ Ղաանին 1997 թվականից մինչև 2020-ի հունվարի 3-ը ծառայում էր  «Ղոդս» ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Նախկինում գեներալը հիմնականում պատասխանատու է եղել, այսպես կոչված, աֆղանական ուղղության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում