ՆՆարե Ոսկանյան

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջ վարողը կալանավորվել է. ԱԱԾ

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջ վարողը կալանավորվել է. ԱԱԾ

ԱԱԾ մամուլի ծառայությունից 1lurer.am-ը տեղեկացավ, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այդ կեղծ լուրը տարածում էր ստացել ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում