Կաննում կայացել է MIDEM երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը

Կաննում կայացել է MIDEM երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը

Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով Կաննում մասնակցում է MIDEM միջազգային երաժշտական փառատոնին: Մասնակցությունը հնարավոր է դարձել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ:

Չնայած շատ ավելի վաղ սկսված փառատոնային առօրյային` պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 6-ին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի տաղավարի պաստառին իրենց բարեմաղթանքներն ու տպավորություններն են գրել փառատոնի նախագահն ու պատասխանատուները:  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում