ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը զորք է ուղարկում Լիբիա

Էրդողանը զորք է ուղարկում Լիբիա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա թուրքական զորքեր ուղարկելու մեկնարկի մասին: Նա, սակայն, չի հստակեցրել՝ Թուրքիայի զինված ուժերն արդե՞ն Լիբիայում են, թե՞ ոչ:

«Այժմ Լիբիայում գործում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման 2.5 հազար, Սուդանից էլ 6 հազար զինծառայող: Ինչո՞ւ պետք է չգնանք այնտեղ, երբ օրինական կառավարությունը մեզնից դա է խնդրում»,- ասել է Էրդողանը:

Լիբիայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ ավիահարձակման է ենթարկվել մայրաքաղաք Տրիպոլիի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը: Թիրախում է եղել ռազմական քոլեջը, ինչի հետևանքով 28 ուսանող է զոհվել, 18-ը վիրավորվել է։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը կատարվածի համար պատասխանատու է համարել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին հավատարիմ ուժերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում