ՎՎարդան Հովսեփյան

2020-ին «Գազպրոմը» Հայաստան գազ կմատակարարի գործող պայմաններով

2020-ին «Գազպրոմը» Հայաստան գազ կմատակարարի գործող պայմաններով

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել:

«Ըստ համաձայնագրի՝ 2020 թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թ. պայմաններով»,- նշվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020 թ. ավարտը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում