Բարերարներն այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք արտադրամասեր

Բարերարներն այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք արտադրամասեր

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը ուրախությամբ է դիմավորել իր բարերարին: Հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, լինելով Արցախում, որոշել է այցելել իր միջոցներով կառուցված հիվանդանոց ու տեսնել գործարկման ընթացքը: 

Բարերարը շրջել է հաստատության բաժանմունքներով, զրուցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաեւ այցելել նորաստեղծ անգեոգրաֆիկ կենտրոն, որտեղ արդեն 200 հիվանդ է վիրահատվել: 

Նախագահ Բակո Սահակյանը Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին այցելել է նաեւ Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսկոմբինատի» տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել աշխատանքներին:

Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում