ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելը կօգնի Գազային՝ WaterGen ապարատով օդից ջուր հավաքելու հարցում

Իսրայելը կօգնի Գազային՝ WaterGen ապարատով օդից ջուր հավաքելու հարցում

ՑԱԽԱԼ-ի՝ Գազայի համակարգման և կապի գրասենյակը սեկտոր է առաքել վերջին շրջանում Իսրայելում լայնորեն գործածվող WaterGen սարքը, որը կարող է օրական օդից 500-ից 600 լիտր խմելու ջուր ստանալ:

Ediot Ahronot թերթի փոխանցմամբ՝ առնվազն 200 հազար շեկել արժողությամբ սարքը «Քերեմ Շալոմ» անցակետով առաքվել և տեղադրվել է սեկտորի հարավային մասում գտնվող Աբսան թաղամասում: Նշվում է, որ սարքի առաքման նախաձեռնողը ՑԱԽԱԼ-ի՝ Գազայի համակարգման և կապի գրասենյակի վարիչ, գնդապետ Իադ Սարխանն է եղել:

Դժվար է հասկանալ ՑԱԽԱԼ-ի անակնկալ հումանիզմի բուն պատճառը, բայց փորձագետները նշում են, թե Իսրայելն այսկերպ փորձում է գոնե մասամբ ազատվել այն մեղադրանքներից, որ Թել Ավիվը Գազայի սեկտորում առկա հումանիտար աղետի հիմնական մեղավորն է, և սիոնիստական ռեժիմը նույնիսկ փոքր երեխաների համար է կյանքի անտանելի պայմաններ ստեղծում:

Հիշեցնենք նաև, որ Գազայի հատվածում խմելու ջրի քրոնիկ պակասը լուրջ խնդիրներ է հարուցում տեղի բնակչության համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում