ՎՎարդան Հովսեփյան

Աշխատանքներ՝ հանքագործության չափորոշիչների արդիականացման ուղղությամբ

Աշխատանքներ՝ հանքագործության չափորոշիչների արդիականացման ուղղությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների  նախարարության նախաձեռնությամբ   ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը լեռնամետալուրգիայի  և հանքագործության ոլորտում մասնագիտացած  գիտական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Լիլիա  Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել և հայտնաբերել են ոլորտի մի շարք բացեր, որոնք խիստ մասնագիտական են և այդ իսկ պատճառով լայն շրջանակների ուշադրությանը չեն արժանացել, սակայն որոնք հիմնարար են ընդերքօգտագործման ողջ շղթան ճիշտ կանոնակարգմամբ կազմակերպելու համար: Այդ հարցերից են  նաև հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգները:

«Ազգային այս հրահանգների մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև միջազգային տարբեր համակարգերի հետ համադրումների և մոտարկումների իրականացումը պետք է լինի ոլորտի առաջնահերթ նպատակներից մեկը:  Գիտակցում ենք խնդրադրման հավակնոտությունը, անհրաժեշտ հսկայական աշխատանքը և բարդությունը, սակայն համոզված ենք, որ օր առաջ պետք է սկսել նոր նորմատիվ դաշտի մշակումը »,- նշել է փոխնախարարը:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ նախարարությունն այս նպատակի իրականացումը հնարավոր է համարում միայն ակադեմիայի և ոլորտի փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանքի և կուռ համագործակցության  շնորհիվ: Միաժամանակ՝  փոխնախարարի կողմից կարևորվել է նաև ուսանողների ներուժի  օգտագործումը՝ այն համարելով  ոլորտին հետ նրանց կամրջելու քայլերից մեկը:

Ներկաներն  ընդգծել են բարձրացված հարցի արդիականությունը և կիսվել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ իրենց կարծիքներով: Ողջունելով նախարարության հետ  համատեղ աշխատելու գաղափարը՝  վերջիններս պատրաստակամություն են հայտնել կարճ ժամկետում հայտնել մասնագետների անուններ, որոնք կներգրավվեն հրահանգների թարգմանության, լրամշակումների և դրանց ազգային համակարգի ստեղծման բարեփոխման աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետներ,  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներ:  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում