ՆՆարե Ոսկանյան

Ավտոմեքենաների աննախադեպ հոսքի արդյունքում բյուջե է մուտքագրվել 55 մլրդ դրամ. Անանյան

Ավտոմեքենաների աննախադեպ հոսքի արդյունքում բյուջե է մուտքագրվել 55 մլրդ դրամ. Անանյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում՝ հատկապես սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին: «Սեպտեմբերին մենք ունեցանք 7.5 տոկոս, հոկտեմբերին՝ 8 տոկոս, իսկ նոյեմբերին՝ արդեն 10.1 տոկոս: Այս դինամիկան կարևոր է: Պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով  էական ցուցանիշներ կան»,- նշել է վարչապետը:

ՊԵԿ նախագահը նշել է, որ սպասվում է՝ փաստացի կատարողականը լինելու է 1 տրիլիոն 461 միլիարդի շրջանակում: Այստեղից ավելացված արժեքի հարկի վերադարձը կանխատեսվում էր, որ կլինի շուրջ 42 միլիարդ դրամ, այսօր արդեն կա 40.5 միլիարդի վերադարձ: 

Դավիթ Անանյանը նաև ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների ներհոսքի  աննախադեպ ծավալի արդյունքում պետական բյուջե ավել մուտք է եղել 55 մլրդ դրամ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում