ՌՌոզա Խաչատրյան

Ծխախոտի ակցիզային նոր քաղաքականություն ԵԱՏՄ երկրներում

Ծխախոտի ակցիզային նոր քաղաքականություն ԵԱՏՄ երկրներում

Եվրասիական տնտեսական միության երկրները, որի անդամ է Հայաստանը, համաձայնագիր են ստորագրել ծխախոտային արտադրանքի ակցիզների հարկային քաղաքականության սկզբունքների վերաբերյալ:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության, 2024 թվականից ծխախոտի համար ակցիզի ազգային դրույքաչափերը հաշվարկելիս ԵԱՏՄ երկրները ելնելու են ցուցիչ դրույքաչափից՝ հազար ծխախոտի համար 35 եվրո՝ 20% ավել կամ պակաս շեղումով:

Նոր պահանջներին հարմարվելու համար բիզնեսին ժամանակ է տրվում` 2020 թվականից մինչև 2024 թվականը:

Ըստ ԵԱՏՀ զեկույցի՝ դրույքաչափերում առկա բացը ԵԱՏՄ երկրների միջև ծխախոտի շուկայում մաքսանենգ արտադրանքի հիմնական պատճառն է: Եվ ծխախոտի ակցիզային դրույքաչափերի ներդաշնակեցումը կօգնի զսպելու  ծխախոտի ապօրինի շուկայի զարգացումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում