ԳԳոհար Սիմոնյան

Իրանի Արաքում շահագործվել է «Խոնդաբ» ռեակտորի երկրորդ կոնտուրը

Իրանի Արաքում շահագործվել է «Խոնդաբ» ռեակտորի երկրորդ կոնտուրը

Իրանի կենտրոնական Արաք նահանգում շահագործման է հանձնվել ծանր ջրով աշխատող «Խոնդաբ» հետազոտական ռեակտորի երկրորդ կոնտուրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Ըստ գործակալության՝ օբյեկտի շահագործումը, ճիշտ է, չի հակասում 2015-ին ստորագրված Վիեննայի համաձայնագրին, բայց վկայում է Իրանի միջուկային նկրտումների մասին:

Հիշեցվում է, որ Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Գերմանիայի մշտական ​​անդամների կողմից կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ Արաքում գտնվող ռեակտորը պետք է փակվեր, դրա միջուկն ապամոնտաժվեր և լցվեր բետոնով, ինչը, սակայն, չի արվելայն փաստարկով, որ ԱՄՆ-ն ինքնակամ հրաժարվել է միջուկային համաձայնագրից, իսկ ՄԱԿ-ի ԱԽ անդամ եվրոպական երկրները ոչինչ չեն անում՝ համաձայնագրի հետագա կենսունակության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում