ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս

ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։ Ելնելով սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իր գործառույթներից՝ ԱԱՏՄ թիմը զինվորների համար որպես նվեր ընտրել էր հիգիենիկ պարագաներ։

Սահմանապահ զորամաս այցի ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը զրուցել է զինվորների հետ, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ ծանոթացել զորամասի սանիտարահիգիենիկ վիճակին, ինչի վերաբերյալ զորամասի պատասխանատուներին տրվել է խորհրդատվություն։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում