ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդակցություն Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի վերաբերյալ

Խորհրդակցություն Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի  կառուցման ընթացքին և դրա հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:    

Մասնավորապես, զեկուցվել են կենտրոնի կառուցման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկայացվել են դրանց ավարտից հետո կենտրոնում նախատեսվող գործառույթները: Նշվել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնի գործունեությունը կդյուրացնի մաքսային գործառնությունները և կբարձրացնի մաքսային մարմինների արդյունավետությունը՝ առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

Վարչապետը կարևորել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում