ԳԳոհար Սիմոնյան

Եգիպտոսում հայտնաբերվել է Ռամզես Երկրորդի բացառիկ արձանը

Եգիպտոսում հայտնաբերվել է Ռամզես Երկրորդի բացառիկ արձանը

Հնությունների խորհրդի Գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին հայտարարել է, որ եգիպտական Գիզայում՝ բուրգերի հարևանությամբ, հայտնաբերվել է Ռամզես Երկրորդ փարավոնի արձանը: Ընդ որում, ըստ Վազիրի, մենք գործ ունենք բացառիկ գտածոյի հետ:

«Սա մեզ հայտնի Կայի առաջին արձանն է, որ պատրաստված է գրանիտից: Մինչ այժմ մենք XIII դինաստիայի պատկանող միայն փայտե արձանիկներ էինք գտել»,- հայտարարել է Մուստաֆա Վազիրը:

Նշվում է, որ արձանի բարձրությունը 105 սանտիմետր է, լայնությունը՝ 55: Դրա վրա փորագրված է «Հզոր ցուլ» մակագրությունը, որը վկայում է Ռամզես Երկրորդի հզորության մասին:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ արձանը հայտնաբերել են, այսպես կոչված, «սև հնագետները», որոնք համապատասխան կառույցներից գաղտնի պեղումներ են արել մասնավոր տարածքում:

Այս պահին չի հաղորդվում՝ արդյո՞ք, հողամասի տերը ինչ-որ բան է իմացել արձանի մասին և միայն դրանից հետո է դիմել ստվերային հնագետներին, թե՞  բոլորովին այլ պատմության հետ գործ ունենք: Ամեն դեպքում Եգիպտոսի հնությունների խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ հողամասի տերն ու հնագետներն այս պահին ձերբակալված են:

Հիշեցնենք, որ Ռամզես Երկրորդը, որը ղեկավարում էր Եգիպտոսը մ.թ.ա. 1279-1213 թվականներին, համարվում է հին Եգիպտոսի ամենահզոր փարավոններից մեկը: Համաձայն հրեական ավանդույթի՝ հենց նրա օրոք է տեղի ունեցել Եգիպտոսից հրեաների արտաքսումը (Ելից):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում