ՄՄարի Կոստանյան

Լոնդոնը մերժել է Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի պահանջը

Լոնդոնը մերժել է Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի պահանջը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու շրջանի ղեկավարի պահանջը: Միացյալ Թագավորության ղեկավարությունը հայտնել է, որ Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեն կասկածի տակ կդնի 2014-ի քվեարկության համոզիչ արդյունքները:

Այսօր Շոտլանդիայի առաջին նախարարը պաշտոնապես դիմել էր Լոնդոնին՝ Էդինբուրգին իրավունք ընձեռել շրջանի անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնելու  համար:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության առաջին հանրաքվեի ժամանակ ընտրողների 55 տոկոսը քվեարկել էր շրջանի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում