ՀՀովհաննես Վարդանյան

Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ

Կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ «Սա եղել է իմ կյանքի ամենաանսպասելի առաջարկը»,- նիստում խոստովանել է Սաֆարյանը։ Իսկ առաջարկը նա ստացել է վարչապետից։

«Ուրախ եմ Ձեր պատրաստակամության համար, բայց կարծում եմ, այս համատեքստում պետք է արձանագրենք, որ իրականում այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Դուք պետք է ստանձնեք այս կարգավիճակը, որովհետև ըստ էության, ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի լինելիության նպատակահարմարության հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Վերջին շրջանում էլ այս թեմայով քննարկումներ կան ընդդիմության և իշխանության շրջանում: Իրականում ծանր առաքելություն է լինելու ՀԽ-ի նախագահի Ձեր գործունեությունը, Ձեր առաջ դրված է բարդ խնդիր, սա, ըստ էության, ՀԽ-ի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես խորհդատվական մարմին կարող է լինել արդյունավետ»,- ասել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում