Դիլիջանի UWC դպրոցն ամփոփեց առաջին ուսումնական տարին

Դիլիջանի UWC դպրոցն ամփոփեց առաջին ուսումնական տարին

Նոր ավանդույթի մեկնարկը տոնական առիթ էր UWC Դիլիջան քոլեջի հարկի տակ միավորելու նրա հիմնադիրներին, պատասխանատուներին, բարերարներին, ուսանողներին, UWC միջազգային ցանցի քոլեջների շրջանավարտներին, ընդունելության դժվարին մրցույթում հաղթած 21 հայ պատանիներին և աղջիկներին, նրանց ծնողներին:

Քոլեջի տարածքում հանդիսությամբ բացվեցին ցուցատախտակներ` ի նշան երախտագիտության: Արման Ոսկերչյանի և Քրիստինա Տեր-Ղազարյանի բարերարությամբ բուժսարքավորումներով հագեցվել է քոլեջի բժշկական կենտրոնը, իսկ «Պերի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել թենիսի դաշտը: Քոլեջի տնօրեն Ջոն Հադըֆութը հատկապես շեշտեց, որ կրթօջախը Հայաստանը և հայ ժողովրդին` իր հարուստ մշակույթով և լեզվով ճանաչելու, նաև այլ մշակույթների հետ առնչվելու լավ հնարավորություն է տալիս: Նոր ուսումնական տարին քոլեջը կդիմավորի ոչ միայն ուսանողների թվի աճով, այլև աշխարհագրության ընդլայնմամբ: Նախորդ տարի Հայաստանից ընտրված տասը ուսանողները Երեւանից, Տավուշի եւ Արարատի մարզերից էին. այս անգամ շարքը կլրացնեն Շիրակի, Սյունիքի մարզերը և Արցախը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում