ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը կկրճատի իր դիվանագիտական առաքելությունն Իրաքում

ԱՄՆ-ը կկրճատի իր դիվանագիտական առաքելությունն Իրաքում

Միացյալ Նահանգները նախատեսում է զգալիորեն կրճատել Իրաքում իր դիվանագիտական ​​առաքելությունը: Այդ մասին է վկայում Պետդեպարտամենտի կողմից Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղարկված հուշագիրը՝ գրում է Foreign Policy-ն:

Հայտարարվում է նաև, որ նվազեցումները կանդրադառնան ինչպես դիվանագետների, այնպես էլ ընդհանրապես առաքելության անձնակազմի վրա: Այսպես, մինչև 2020 թվականի մայիսի վերջը, Բաղդադում ԱՄՆ դեսպանությունում այլևս չեն աշխատի 114 հոգի, ամերիկյան դիվանագիտական ​​աջակցության կենտրոնում՝ 14, իսկ Էրբիլի հյուպատոսությունում չեն աշխատի 8 հոգի:

Հատկանշական է, որ FP-ի տեղեկացմամբ՝ կրճատումները տեղի են ունենում Իրաքում իրանական ազդեցության աճի և կենտրոնական կառավարության թուլացման ֆոնին: Եվ դա այն դեպքում, երբ այսօր էլ Իրաքում 6000 ամերիկյան զինվորներ կան, իսկ պաշտոնական Բաղդադը 2018-ին ԱՄՆ-ից մոտ 1,5 միլիարդ դոլարի չափով օգնություն ստացավ:

Ամեն դեպքում Պետդեպարտամենտը պնդում է, որ նույնիսկ աշխատակազմի կրճատումներից հետո ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Այնուամենայնիվ, Կոնգրեսում և Սպիտակ տանը շատերը չեն կիսում այս տեսակետը: Ավելին՝ դիվանագետները հենց իրենք են խոստովանել, որ անձնակազմի կրճատումը  կազմակերպվում է անվտանգության կանոնների զգալի խստացման համատեքստում, ինչը գործնականում զրկում է իրենց աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և տեղերում իրավիճակին ծանոթանալու  հնարավորությունից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում