ԳԳոհար Սիմոնյան

Գերմանիան տոնում է Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակը

Գերմանիան տոնում է Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակը

Գերմանիայում մեկնարկեցին աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված միջոցառումները: Կոմպոզիտորի հայրենի Բոննում բացվել է ցուցահանդես, որի կազմակերպիչները հրավիրում են բոլորին՝ ավելին իմանալու երաժշտական ​​հանճարի անհատականության մասին:

Euoronews-ի փոխանցմամբ՝ այստեղ ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշներ. դրանք արժեքավոր ձեռագրեր են, երաժշտական ​​նոթատետրեր, երաժշտական ​​գործիքներ և նկարներ:

«Բեթհովենը հիանալի կերպար էր: Նա հաճախ կատակում էր, սիրում էր լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ և նույնիսկ երբ կորցրեց լսողությունը՝ շարունակում էր զվարճանալ»,- հայտարարել է ցուցահանդեսի համակարգող Ջուլիա Ռունգեն:

Ի դեպ, ցուցահանդեսը Բոննում բաց կլինի հոբելյանական ողջ տարվա ընթացքում: Իսկ Գերմանիայի բոլոր մնացած վայրերում կմեկնարկեն մեծ կոմպոզիտորին ու նրա գործը ոգեկոչող հարյուրավոր միջոցառումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում