ՆՆարե Ոսկանյան

«Հայկական վիրտուալ կամուրջը» կընդլայնի համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցությունը

«Հայկական վիրտուալ կամուրջը» կընդլայնի համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը` ընդլայնել համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունն ու հնարավորությունները:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար  պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ` Կառավարության 2019 թ. հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:

Այն իր տեսակով առաջին ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է սփյուռքի տեխնոհամայնքի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ։ Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցելու կատարելագործման ծրագրերին, լուծելով ժամանակավոր կեցության հարցեր: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում