ՆՆարե Ոսկանյան

Տնտեսական աճի պայմաններում ի՞նչն է դեֆիցիտի պատճառը

Տնտեսական աճի պայմաններում ի՞նչն է դեֆիցիտի պատճառը

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը վերաբերում է վարկային համաձայնագրերին:  Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարցերի հրատապությունը կապված է 2019-ին նախատեսված անելիքների կատարման հետ: Պետբյուջեի ֆինանսավորման համար նախատեսված է եղել արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի ներգրավում: 

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է. այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, ո՞րն է  պարտք վերցնելու պատճառը: Ֆինանսների նախարարի տեղակալն արձագանքել է, որ հարկային եկամուտները եղել են 62 միլիարդով ավելի,  բայց ամբողջն ուղղվել է ծախսերին,  հետևաբար, ֆինանսական պահանջը դեֆիցիտի առումով մնացել է նույնը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում