Քննարկվել են պետբյուջեի եկամտային և ծախսային մասերը

Քննարկվել են պետբյուջեի եկամտային և ծախսային մասերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020 թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ:

Քննարկումը ծավալվել է 2019 թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020 թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների և հարակից այլ հարցերի շուրջ:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, պետական գնումների համակարգում գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին:

Վարչապետն ընդգծել է այս ուղղությամբ հետևողական աշխատանքի կարևորությունը և հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:

Կառավարության ղեկավարը կարևորել է պետական մարմինների կողմից բյուջետային կարգապահության ապահովումը և հանձնարարել նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020 թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում