ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրը

Ազգային ժողովն այսօր ընդունել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Այն ընդունվել է 98 կողմ ձայնով:

Համաձայնագրով պետության տարածք մուտք գործելիս քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հայաստանի և Չինաստանի  քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործել և գտնվել մյուս կողմի պետության տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով, ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում