ՎՎարդան Հովսեփյան

Ռուսաստանը կերկարացնի ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի ժամկետը

Ռուսաստանը կերկարացնի ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի ժամկետը

Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը:

«Այս պահին ունենք փոխհամաձայնություն, և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարը հայտնել է, որ հարցը կքննարկվի Կառավարության առաջիկա նիստում:

«Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմից: Աշխատանքները ծանր են, և շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժեշտություն է առաջանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թ. վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները հասցնել ավարտին»,- հավելել է նախարար Պապիկյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում