ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիան դատապարտում է Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող Պետեր Խանդկեին

Թուրքիան դատապարտում է  Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող Պետեր Խանդկեին

Թուրքիան դատապարտում է  Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Խանդկեին, որը Սերեբրենիցայի դեպքերը չի որակում՝ որպես Ցեղասպանություն։

Այդ մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Twitter-ի էջում։

«...Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվում է Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգևել անբարոյական մարդուն, որը չունի ամոթի զգացում»,- գրել է Իբրահիմ Քալընը:

Դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ 1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք, ըստ որոշ տվյալների, մինչև 1995-ն այս տարածքում ոչնչացրել են հազարավոր սերբ խաղաղ բնակիչների։

1995-ի հուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորած Սերբական Հանրապետության զորքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը Տուզլա քաղաք։

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ տարհանման ժամանակ տեղի են ունեցել բոսնիացիների զանգվածային գնդակահարություններ, բայց այս փաստի պաշտոնական հավաստիացումներ չկան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում