ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել են վերամշակող արդյունաբերության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են «Զանգեզուրի ՊՄԿ», «Չաարատ Կապան», «Ագարակի ՊՄԿ», «Ախթալայի ԼՀԿ», «Թեղուտ» ՓԲ ընկերությունների գլխավոր   տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հույս է հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին  որպես գործընկեր դիտարկել:

Լ. Շուշանյանը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել հանքարդյունաբերությունում, մասնավորապես` պղնձարդյունաբերությունում, վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և՛ գիտելիքների, և՛ ներդրումների, և՛ մարդկային ռեսուրսների մասով:

«Մեզ համար կարևոր է, որ դուք որպես գործընկեր ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,- ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:

Ընկերությունների տնօրենները ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու պետության նախաձեռնությունը. պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք կուղարկեն այս շղթայում  մասնակցության վերաբերյալ իրենց տեսլականը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում