ՎՎարդան Հովսեփյան

Բրիտանական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի. Մհեր Գրիգորյան

Բրիտանական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանին:

Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել երկկողմ օրակարգը քննարկելու համար:

ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:



Փոխվարչապետը Դեյվիդ Մորանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններն ու անդրադարձել Հայաստանը որպես ԵԱՏՄ-ի շուկա մուտք գործելու հարթակ հանդիսանալու գաղափարին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ բրիտանական դասական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, ինչպես նաև հավելել է, որ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում յուրաքանչյուր ուղղությամբ Միացյալ Թագավորության ծրագրերի իրականացումը անգնահատելի ներդրում է երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կառուցողական հունով համագործակցելու և զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջև:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում