Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Նոյեմբերի 18-ի և 21-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 18-ի և 21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 19-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում