Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան

Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված՝ մենք այս պահին ունենք քրեական վարույթ, բայց վարույթը նոր ենք ստացել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։

Նա հայտնել է, որ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Երբ հասնի այն պահը, որ մենք կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման հանրությանը կիրազեկենք»,- ասել է նա։

ՔԿ նախագահը նշել է նաև, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված նույնպես վարույթ կա:

«Մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք, որոնցով էլի կատարվում են քննչական գործողություններ: Առաջիկայում դուք կիրազեկվեք»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում