Քննչական կոմիտեն ավարտել է Երևանի դպրոցներից մեկում առաջին դասարանի աշակերտին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2023-ին։ Ըստ հաղորդագրության՝ դասվարն աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության, քաշքշել է, պատռել հագուստը, արհամարհել և անտեսել է նրան, համադասարանցիներին հորդորել է չշփվել, չխաղալ նրա հետ։ Տափերականի դպրոցում օրերս առաջին դասարանցիների դասվարը կպչուն ժապավենով փակել է որոշ երեխաների բերանները։ Նրա նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս դեպքի հետքերով գնացել է Աննա Զախարյանը։
Երեխաների բերանը կպչուն ժապավենով փակած ուսուցիչը տնային կալանքի տակ է, նրա օգնականը տույժ կստանա
Դիտումներ45













