Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել Մուղլա և Օսմանիե նահանգներում։ Ստորգետնյա ցնցումներից մեկը եղել է 5,1, մյուսը՝ 4,2 մագնիտուդով։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ 5,1 մագնիտուդով երկրաշարժի օջախը եղել է Մուղլա նահանգում՝ 9,7 կմ խորությամբ։
4,2 մագնիտուդով մյուս երկրաշարժը գրանցվել է Օսմանիե նահանգի Սումբաս շրջանում։ Դրա օջախը եղել է 7 կմ խորությամբ։









