Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարն անդրադարձել է մեր երկրի էներգետիկ համակարգը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին ինտեգրելու հարցին: Նա նշել է, որ այդ հարցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն բանակցում է հիշյալ երկրների պաշտոնյաների հետ: Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ ինքն անձամբ դրական է վերաբերվում ինտեգրմանը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:












