Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա՝ COP31 առաջնորդների գագաթնաժողովին․ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա՝ COP31 առաջնորդների գագաթնաժողովին․ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկատվությունը հրապարակել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ՄԱԿ-ի բարեփոխմանը։

Էրդողանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպությունը բազմակողմանիության կենտրոն վերադարձնելու և բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու համար։

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա՝ COP31 առաջնորդների գագաթնաժողովին։ Մակրոնը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ։

COP31 առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 11-ից 12-ը` Անթալիայում՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գլխավոր համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 20-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում