Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ

Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի։ Տեսնելով պարեկներին՝ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ և փորձել փախուստի դիմել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ նրա մոտ հայտնաբերվել է ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ։

«Պարեկները հետապնդել և բռնել են նրան։ Զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։ Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են», — ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում