ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է TRIPP նախագծի հատվածում միջազգային օպերատորի ներգրավմանը և դրա գործառույթներին։ Հավաստիացրել է՝ Հայաստանի Հանրապետությունը լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը։

Նախատեսվում է, որ օպերատորը միայն պարզ գործողություններ կիրականացնի, որոնք որևէ կերպ չեն ազդի մաքսային վարչարարության արդյունավետության վրա։ Մինչդեռ ռիսկերի վերլուծությունը, զննումները և վերջնական որոշումների կայացումը մնում են բացառապես մաքսային ծառայողների տիրույթում։

Հակոբյանի խոսքով՝ միջազգային օպերատորի գործառույթների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև երկար տարիներ փակ սահմանների բացմամբ և կողմերի միջև վստահության մթնոլորտի ապահովմամբ։

«Եթե լինեն իրավիճակներ, որտեղ իրապես ռիսկ կա ու զննման կարիք կա, մաքսային աշխատողն է այդ որոշումը կայացնողը, և չի կարող ֆրոնտ օֆիսն այդպիսի որոշում կայացնել։ Բայց ինչ վերաբերում է հստակ այն ֆրոնտային գործառույթներին, թե ինչ պետք է անի, դա դեռ քննարկման փուլում է, կֆիքսվի համապատասխան պայմանագրով։ Բայց ես վստահեցնում եմ՝ մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում