Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո թողնել նախագահի պաշտոնը: Նա նշել է, որ հաճույքով կրկին կառաջադրվեր, սակայն այդ առումով օրենքի ձևակերպումները շատ խիստ են:
Թրամփը նաև Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ Կանզասում մասնակցել է վերջին նախընտրական հանրահավաքին: Նա աջակիցներին կոչ է արել նոյեմբերի 3-ին մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ դա կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հանրապետականների հաղթանակի համար: Միջանկյալ ընտրությունների արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի մեկ երրորդը: Ներկայում Կոնգրեսի երկու պալատներում էլ հանրապետականները մեծամասնություն ունեն:
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։











