Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ  մասնակցել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։

Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են կարմիր ժապավենը և ազդարարել գրասենյակի բացումը։

Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։

Հյուրերը շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպման և տվյալների կառավարման գործընթացներին։

Կենտրոնի գործարկումը նոր կենսաչափական համակարգի ներդրման կարևոր փուլերից է՝ ուղղված տվյալների անվտանգ կառավարմանն ու համակարգի հուսալի, անխափան աշխատանքի ապահովմանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում