Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վեդի քաղաքի օրվա առթիվ։
«Սիրելի՛ վեդեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ Վեդի քաղաքի օրվա առթիվ։
Վեդին մեր հարազատ տունն է, մեր միասնականության կարևոր մասնիկը։ Քաղաքի գլխավոր արժեքը նրա աշխատասեր, հայրենասեր ու նվիրված բնակիչներն են, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են համայնքի զարգացմանն ու առաջընթացին։
Մեր ընդհանուր նպատակն է ունենալ ավելի բարեկարգ, զարգացած և բարեկեցիկ քաղաք, որին ուղղված մեր աշխատանքներն օրեցօր ավելանում են։
Այսօր քաղաքում տոնական տրամադրություն է։ Օրը կամփոփվի գեղեցիկ համերգային ծրագրով։ Մաղթում եմ բոլորիդ ուրախ, ջերմ ու հիշարժան տոնական օր։
Սիրելի՛ վեդեցիներ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն և հաջողություններ։
Թող մեր Վեդին միշտ լինի շեն, զարգացող ու հյուրընկալ»,– ասված է ուղերձում։










