Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության

Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով Դատախազության հայցը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճիռը։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և նրա կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով:

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2025 թվականի մայիսի 22-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Վարչական դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ եզրահանգել էր, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, քանի որ առկա են պայմանագրից բխող քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար, գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին. ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ գործն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ենթակայությունը որոշելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ի՝ «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշմամբ գտել էր, որ վերոնշյալ գործը ենթակա է Հակակոռուպցիոն դատարանին:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճռով ՀՀ գլխավոր դատախազության հայցը մերժվել էր հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել է։ Դատարանը հիմնավոր է համարել Դատախազության դիրքորոշումը՝ հայցային վաղեմության ժամկետի մեկնարկի սկիզբը հենց Դատախազության իրազեկման պահը համարելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ դատախազը հանդես է գալիս պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ օրենքով նախատեսված ինքնուրույն լիազորությամբ, և չի գործում որևէ մարմնի անունից կամ փոխարեն։ Այսինքն, առաջնային իրավասություն ունեցող մարմնի կողմից համապատասխան հայցի չհարուցելը հիմք է դատախազի հայց հարուցելու բացառիկ լիազորության ծագման համար, սակայն դա չի հանգեցնում դատախազի կողմից այդ մարմնի դատավարական կարգավիճակի ստանձնմանը, քանի որ դատախազության դատավարական կարգավիճակը բխում է անմիջականորեն օրենքով իրեն վերապահված պետության կամ համայնքի գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորությունից:

Այսպիսով, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ դատախազի հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ): Մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում