Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Մինչդեռ կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով ՀՈԳՎ օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնի ծառայողների հետ, հոկտեմբերի 19-ին Մարշալ Խուդյակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։ 35-ամյա տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է Ավանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Տանը հրազեն ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները։Հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ագարակ գյուղի 54-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները 54-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան։ Երկու դեպքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում