Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ավան և Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանները՝ համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների և Երևան քաղաքի պարեկների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքում՝ երեք տարբեր թաքստոցներում, հայտնաբերել են 503 գրամ հերոին, 3,3 կիլոգրամ մեթամֆետամին (կրիստալ) և մարիխուանա։

Հոկտեմբերի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել Երևան քաղաքի երեք բնակիչ։

Կատարվում է նախաքննություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում