2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տիգրան Խաչատրյանը և «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրենն անդրադարձել են համագործակցության հնարավոր հեռանկարներին

Տիգրան Խաչատրյանը և «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրենն անդրադարձել են համագործակցության հնարավոր հեռանկարներին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տեխնիկական համապատասխանեցման և հավաստագրման ծառայություններում մասնագիտացված՝ համաշխարհային առաջատար «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ստան Զուրկևիչի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան էր ժամանել COP17 համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին և այդ համատեքստում համագործակցության հնարավոր հեռանկարներին: Մասնավորապես՝ քննարկվել են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկման, տեխնիկական զննության ծառայությունների որակի բարձրացման, ճանապարհային անվտանգության բարելավմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության էկոհամակարգի և ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների ձևաչափով հստակեցնել հնարավոր ծրագրային ուղղությունները՝ դրանց վերաբերյալ առարկայական համագործակցություն սկսելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում