ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին:Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները: Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին և հանձնել նրանց ծառայողական վկայականները: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է քննիչների վարքագծի կանոնների անվերապահ պահպանումը, քաղաքացիների հետ շփումներում հարգալից ու համբերատար վերաբերմունքի ցուցաբերումը, ինչպես նաև քրեական վարույթների նախաքննության պատշաճ և արդյունավետ կազմակերպումը:
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քննիչի անաչառ ու պրոֆեսիոնալ աշխատանքից է կախված հանրության վստահությունը ողջ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ քննիչի պաշտոնում նշանակվելը մասնագիտական գործունեության սկիզբն է, և միայն ամենօրյա հետևողական աշխատանքով է հնարավոր ապահովել մասնագիտական շարունակական առաջընթաց:










