COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման հաղորդման հիման վրա 2026 թվականի օգոստոսի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող երեք անձանց տրամադրել է առավելություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Վերջինս, մասնավորապես, կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման ամսական 500 կՎտ.ժամ ծախսի սուբսիդավորման արտոնությունից օգտվելու նպատակով, իսկ մյուս դեպքում տրամադրել է բովանդակությամբ կեղծ՝ անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, երկու քաղաքացիներին տրամադրել է գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով ՀՀ առևտրային բանկերում գյուղատնտեսական վարկեր ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար՝ այդ կերպ վերջիններիս օժանդակելով պետությունից՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից խարդախության եղանակով հափշտակությանը։

Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), 445-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) և 46-255-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մասնակի բավարարվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում