ԿԸՀ-ն հավատարմագրել է «Անկախ դիտորդ» և «Ականատես» միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին նոյեմբերի 29-ի ընտրություններում

ԿԸՀ-ն հավատարմագրել է «Անկախ դիտորդ» և «Ականատես»  միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին նոյեմբերի 29-ի ընտրություններում

2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող և «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, իսկ դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում