«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։
Առաքելությունն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում բոլոր 21 համայնքներում։ Դիտարկումն իրականացվել է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում՝ 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 98 տեղամասում։ Բոլոր 517 տեղամասերից դիտորդները քվեարկության ընթացքում այցելել են 511-ը, իսկ ձայների հաշվարկը դիտարկվել է 87 տեղամասերում։
Երեկոյան ժամը 20:00-ից հետո դիտարկվել է համամասնական ընտրությունները սպասարկող բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։
Անկախ դիտորդն ավելի վաղ անդրադարձել էր քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրներին և վարչական ռեսուրսների չարաշահմանը՝ առանձին տեղեկանքով։Դիտարկված տեղամասերից 142-ում արձանագրվել է թվով 213 խախտում, որոնք, սակայն, չեն ազդել արդյունքների վրա, իսկ քվեարկությունն արտացոլել է ընտրողների կամքը։ Անկախ դիտորդն իր ամբողջական առաջարկությունները կներկայացնի ՏԻՄ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընտրությունները դիտարկելուց հետո։
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի, Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ինչպես նաև Նոր ժողովրդավարության հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակությունը բացառապես Անկախ դիտորդ դաշինքի պատասխանատվությունն է և կարող է չհամընկնել ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ։
Ամբողջական նյութը՝ այստեղ։










