Պետդումա է ներկայացվել Սանկտ Պետերբուրգը և Վոլգոգրադը վերանվանելու մասին օրինագիծ

Պետդումա է ներկայացվել Սանկտ Պետերբուրգը և Վոլգոգրադը վերանվանելու մասին օրինագիծ

ՌԴ Պետ​​դումայի կոմունիստական ​​կուսակցության խմբակցության պատգամավոր Անժելիկա Գլազկովան խորհրդարանի ստորին պալատ է ներկայացրել Սանկտ Պետերբուրգը՝ Լենինգրադ, իսկ Վոլգոգրադը՝ Ստալինգրադ վերանվանելու մասին օրինագիծ։

Փաստաթղթում նշվում է, որ անվանափոխության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց նախկինում տրված բոլոր փաստաթղթերը (անձնագրեր, վկայականներ և հիմնադիր փաստաթղթեր) ավտոմատ կերպով կպահպանեն իրավական ուժը և աստիճանաբար կփոխվեն նախատեսված ընթացակարգի համաձայն:

Պատգամավորի կարծիքով՝ օրինագիծը կոչված է վերականգնելու պատմական արդարությունը Լենինգրադ և Ստալինգրադ քաղաքների նկատմամբ: «Նրանց նախկին անվանումների վերադարձը կվերականգնի պատմական արդարությունը և կպահպանի խորհրդային ժողովրդի հավաքական սխրանքի հիշողությունը»։

Օրինագիծը լիազորում է Պետդումային՝ Ռուսաստանի նախագահի առաջարկով, «Հերոս քաղաք» տիտղոս շնորհել նաև մյուս քաղաքներին: Օրինագծով նաև առաջարկվում է արգելել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հերոս քաղաքների անվանումների փոփոխությունները։ Նախագիծը ենթադրում է, որ նման քաղաքները պարտավոր են պահպանել այն անվանումները, որոնցով նրանք հայտնի են դարձել 1941-1945 թվականներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում