COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատ գյուղի 37-ամյա բնակիչը թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու նպատակով կանեփ տեսակի բույս է աճեցնում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 37-ամյա տղամարդու տանը կից հողամասում նկատել են կանեփի բույսեր, իսկ տանտերը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ունի նաև չորացված զանգված։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսի 2 կգ չորացված զանգված և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 17 գրամ քաշով։

Կանեփ տեսակի բույս աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը ստուգելու համար համայնքային ոստիկաններն այցելել են Պարույր Սևակ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդու բնակության հասցե։ Տանը կից օժանդակ շինության ակնհայտ տեսանելի հատվածում համայնքային ոստիկանները նկատել են կանեփի բույսեր։

Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի նաև չորացված զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 47-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինությունում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 33,86 գրամ զանգված և կանեփի բույսեր։

Երկու դեպքով էլ նախաքննություն է կատարվում»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում